2010 թվականին շահագործման է հանձնվել 1316 բնակելի շենք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 3, 2011 12:07

2010 թվականի հունվար-դեկտեմբերի ամիսների ընթացքում ամբողջ հանրապետության տարածքում շահագործման է հանձնվել 1316 բնակելի շենք` ընդհանուր 496 432 քառ. մետր մակերեսով` նախորդ տարվա 415 162 քառակուսու փոխարեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրության ծառայությանից, շահագործման հանձնված բնակելի շենքերից 487-ը կառուցվել են պետական բյուջեի, 804-ը բնակչության, 24-ը կազմակերպությունների եւ 1-ը մարդասիրական օգնության միջոցներով:

Բնակելի մակերեսով ամենամեծ ծավալային աշխատանքներն իրականացվել են Երեւանում` 287 714 քառ. մետր, ապա Շիրակում` 79 330, այնուհետեւ Լոռու մարզում` 59 617քմ: Շահագործման հանձնված բնակ. մակերեսի թվով ամենացածր գործակիցն Արմաիրի` 286 քմ, եւ Սյունիքի` 182 քմ, մարզերում են:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply