Էլ Բարադեյ. ժողովրդավարական Եգիպտոսը Իսրայելի թշնամին չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2011 11:39

Եգիպտոսի իրավիճակը լուրջ մտահոգում է իսրայելացիներին. ոմանց կարծիքով` Հոսնի Մուբարաքի վարչակարգի անկումը կհանգեցնի նրան, որ Իսրայելը  Մերձավոր Արևելքում կկորցնի կարևոր ռազմավարական գործընկերոջ: Հեռանկարում նա կհայտնվի մենության մեջ` շրջապատված թշնամի երկրներով:

Եգիպտոսի ընդդիմության առաջնորդ Մուհամմեդ Էլ Բարադեյը ջանում է հանգստացնել նրանց, ովքեր կարծում են , թե Մուբարաքի կառավարության վերջը երկու երկրների հարաբերությունների վերջն է: Փետրվարի 2-ին երեկոյան CBS հեռուստաալիքի հարցազրույցում Էլ Բարադեյը  հայտարարել է, թե Եգիպտոսում ժողովրդավարությունը չի փոխի Արևմուտքի նկատմամբ իր քաղաքականությունը:
Նրա հավաստմամբ` Մուբարաքի հեռանալուց հետո ընդդիմության կողմնակիցները ոչ ոքի  համար վակուում չեն ստեղծի:
Ըստ որում` Էլ Բարադեյը ընդգծել է, որ մտադիր չէ բանակցություններ սկսել, քանի դեռ Մուբարաքը իշխանության գլուխ է: Նրա տեսակետով`այդօրինակ գործընթացը կհանգեցնի չգործող իրավակարգի լեգիտիմացմանը: Բացի այդ` Էլ Բարադեյը կասկածում է, որ Մուբարաքը ըմբռնում է «ժողովրդավարություն» բառի իմաստը:
Ի դեպ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանհյահուն վճռել է փոխել իր կարծիքը: Նա հավատում է, որ ժողովրդավարական Եգիպտոսը Իսրայելի համար սպառնալիք չի դառնա:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եգիպտոսի ընդդիմությունը հիմնվում է «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության վրա, բոլորովին հասկանալի չէ, թե ինչի վրա է հիմնված Նեթանյահուի համոզվածությունը:

Դիտվել է 1572 անգամ:
Print Friendly

Leave a Reply