Աշխատանքից ազատվել են էկոնոմիկայի նախարարի երկու տեղակալները

Պաշտոնական, Օրվա լուր | | February 3, 2011 11:19
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Մուշեղ Թումասյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն, իսկ Վահե Դանիելյանն ազատվել է նշված նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Գարեգին Մելքոնյանն ազատվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այլ որոշումով Գարեգին Մելքոնյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply