ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրոնարիուին
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 3, 2011 9:39
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 10-11-ը Բուխարեստում կայանալիք հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի օրակարգին վերաբերող հարցեր:
Նախարար Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ Միջկառավարական նիստին զուգահեռ նախատեսվում է կազմակերպել հայ-ռումինական գործարար ֆորում կամ կլոր սեղան` երկու կողմերի առեւտրատնտեսական հաստատությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կողմերը ներկայացրել են այն ոլորտները որտեղ հնարավոր է ներդրումներ կատարել: Դեսպան Կրինա Ռոդիքա Պրոնարիուին կարեւորել է նաեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:
Նշենք, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է:






Facebook
Tweet This
Email This Post
