Օբամային օրական 30 անգամ սպառնում են սպանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2009 15:20

Բարաք ՕբամաԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային օրական միջինը 30 անգամ սպառնում են սպանել. այս մասին գրում է ամերիկացի լրագրող Ռոնալդ Քեսլերը` իր «Նախագահի գաղտնի ծառայությունը» գրքում: Ըստ Քեսլերի` Օբամայի` նախագահ դառնալուց հետո նրան  ուղղված սպառնալիքները 5 անգամ շատացել են` համեմատած Բուշի պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ:
Քեսլերը, ով նախկինում «The Washington Post» թերթում էր  աշխատում, իր գրքում ներկայացնում է նախագահին կից գործող գաղտնի ծառայության աշխատանքը` սկսած նախագահ Լինդոն Ջոնսոնի ժամանակներից:
Հեղինակը, ըստ «Lenta.ru»-ի, աշխատանքը գրելիս հիմք է ընդունել իր հարցազրույցները` ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցների հետ:

Դիտվել է 1748 անգամ:
Print Friendly

Leave a Reply