Քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2011 22:24

Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր քննարկվեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի հանդիպման ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը նշեց, որ Ղազախստանում այսօր հայկական մեծ համայնք կա` հավելելով, որ հայերը լուրջ ներդրում ունեն երկրի տնտեսական և քաղաքական կյանքում:
Կողմերը հստակեցրին համագործակցության հնարավոր բնագավառները` կարևորելով առկա ներուժն առավելագույն օգտագործելու անհրաժեշտությունը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին և նախաձեռնություններին:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply