Եգիպտական բանակը սկսել է ցրել ցուցարարներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 2, 2011 21:33
Եգիպտական բանակը որոշել է ազդել իրավիճակի վրա: Զինված ուժերի ներկայացուցիչները ցուցարարներին առաջարկել են անմիջապես մաքրել փողոցները: «Ալ-Ջազիրան»
հաղորդում է , որ զինվորները արդեն օդ են կրակում, որպեսզի ցրեն իրար հետ կռվող ամբոխին: Բայց դա առայժմ որևէ արդյունք չի տվել:
Կահիրեի հնությունների թանգարանի մոտ ոստիկանությունը փորձել է օգտագործել ջրցան մեքենաներ, ինչին ի պատասխան նրանց վրա են շպրտել վառելիքով շշեր:.
Ընդդիմության առաջնորդներից Մուհամեդ էլ-Բարադեյը կոչ արեց բանակին լինել ավելի վստահ,քանի որ ինքնուրույն կանգնեցնել իրենց կողմնակիցներին առավել ևս հակառակորդներին նա չի կարող: Էլ- Բարադեյի խոսքերով ,ինքը ապացույցներ ունի ,որ անկարգություններն կազմակերպել են քաղաքացիական հագուստներով ոստիկանական լրտեսները:
Ընդհարումներին մասնակցում են. հարյուր հազարավոր մարդիկ ,նրանց թիվը ժամ առ ժամ աճում է: Նախնական տվյալներով տուժել են ամենաքիչը հինգ հարյուր հոգի:






Facebook
Tweet This
Email This Post
