Հորդանանի թագավորը վարչապետ է նշանակել ծայրահեղ հակաիսլամիստի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2011 20:49

Հորդանանի  նորանշանակ  վարչապետ Մարուֆ ալ-Բահիտը խոստացել է մինչ կառավարություն կազմելը  երկխոսություն սկսել ընդդիմադիր Իսլամական գործունեության ճակատի հետ:

Աբդալա երկրորդ թագավորը հանձնարարել է նախկին ուժայինին «ձեռնարկել  արագ քայլեր իրական քաղաքական բարեփոխումներով երկրում սկսված իրավիճակը հարթեցնելու համար:» Նա նաև խորհուրդ է տվել առաջնորդվել բարեփոխիչի մտածողությամբ և ձգտել հարմոնիկ մոդերնիզացնել բոլոր ոլորտները :
64-ամայա  Բահիտը  հայտնի է որպես կտրուկ քաղաքական գործիչ և իսլամական ֆունդամետալիզմի  հակառակորդ: Հայտնի է ,որ  «հորդանայան » փողոցը  ղեկավարում են իսլամիստները:Նրանք բացասաբար վերաբերեցին  նախկին Անվտանգության ծառայության շեֆի վերադարձին կառավարության գլուխ:

Բահիտը ղեկավարել է կառավարությունը 2005-2007 թվերին:  Բանակային կառուցվածքներում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ` կադրային սպան իրեն դրսևորեց որպես հմուտ դիվանագետ  1994 թ. կարևոր դեր կատարելով  Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր կնքելիս:

Նա դարձավ  ԱԾ   ղեկավար 2005 թ. Նոյեմբերին  Ամմանի երեք հյուրանոցներում  կատարված ահաբեկչությունից հետո: Այն ժամանակ գեներալին հանձնարարված էր  «մշակել կրոնական անհանդուրժողականության  դեմ  մարտավարություն:»  Բահիտը  ծայրահեղականների դեմ հայտարարեց անողոք պայքար` ամրապնդելով ուժայինների  գործողությունները  հակաահաբեկչական  օրենսդրությամբ:

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply