Մել Գիբսոնից գողացել են «Կուղբը»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 2, 2011 17:32
Ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնի«Կուղբ» կինոնկարի պատճենը գողացել են: Վարձույթային կինոնկարը դեռ էկրան չի բարձրացել: Տեղեկացվել է, որ դերասանը Summit Entertainment ընկերությունից ստացել է կինոնկարի ամբողջական վարկածը` տեսասկավառակով: Նա պետք է դիտեր կինոնկարը և պատճենը վերադարձներ արտադրողներին, սակայն անհայտ չարագործները գողացել են սկավառակը: Հիշեցնենք, որ ժապավենը պատմում է խաղալիք արտադրող ընկերության պաշտոնաթող տնօրենի մասին, ով ընկնում է դեպրեսիայի մեջ և շրջապատի մարդկանց հետ հաղորդակցվում է խաղալիք կուղբի միջոցով:






Facebook
Tweet This
Email This Post
