Վերջին իրադարձությունները Եգիպտոսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2011 17:08

Կահիրեում Թահրիր հրապարակում բախվել են նախագահ Մուբարաքի կողմնակիցները և հակառակորդները`տեղ- տեղ մետաղե ձողերով: Վարչակարգի կողմնակիցները և հակառակորդները կարգախոսներ են վանկարկում`կանգնելով դեմ առ դեմ, երբեմն գործը հասնում է բախումների: «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տեղեկատվությամբ`նախագահի կողմնակիցները հարձակվել են նկարահանող խմբի վրա և ջարդել են տեսախցիկը: Փաստորեն, Մուբարաքի երեկ երեկոյան արված հայտարարությունը հանգեցրել է բախումների:

Հայտնի է դարձել նաև , որ խորհրդարանը կասեցրել է իր աշխատանքները: Իսկ Կահիրեի և Ալեքսանդրիայի բնակիչները կրկին ինտերնետ մուտքի իրավունք են ստացել:

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply