Նազելի Վարդանյան. «Բնապահպանության նախարարը հովանավորել է գողությունը»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | February 2, 2011 16:14
«Հայաստանի անտառներ» հկ-ի սեփական տնկարանից ամանորի նախաշեմին անօրինական կերպով եղևնիներ են հատվել և վաճառվել Կոմիտասի պողոտայում: Սակայն պարզվում է, որ այդ հատումները կատարվել են բնապահպանության նախարարի թույլտվությամբ. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հկ-ի ղեկավար Նազելի Վարդանյանը:
Նա նշում է, որ մասնավոր տնկարանում կանադական եղևնիներ են աճեցնում, որպեսզի արմատով` արկղերի մեջ, տրամադրեն դպրոցներին ու մանկապարտեզներին` եղևնիների հատումը նվազեցնելու համար:
Վարդանյանը նշում է, որ բնապահպանական կազմակերպությունների պայքարի շնորհիվ բնապահպանության նախկին նախարարը 2003-ից ամանորի նախօրին արրգելեց փշատերև ծառերի հատումը. «Փաստորեն բնապահպանության նախարարը հովանավորել է գողությունը և խախտել եղևնիների հատման արգելքը»:






Facebook
Tweet This
Email This Post
