«Այսպես շարունակվելու դեպքում Ջերմուկի ջուրն էլ կկորցնենք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2011 16:03

Ջերմուկն առանց կանաչ տարածքների բնակության համար պիտանի չէ. Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի անտառներ» հկ նախագահ Նազելի Վարդանյանը` անդրադառնալով վերջերս Ջերմուկում ծավալված մասայական ծառհատումներին:

Վարդանյանը նշում է, որ գտնվում է 2100 մետր բարձրության վրա և անտառները ճահիճների վրա արհեստականորեն ստաղծվել են անցած դարի 50-ականներին, որպեսզի լրացվի թթվածնի պակասը և այն վերածվի առողջարանային քաղաքի:

Վարդանյանը նշում է, որ իրենց ահազանգերին ի պատասխան նշել են, որ հատվել են միայն տապալված և չորացած ծառերը, մինչդեռ «նկարների վրա պարզ երևում է, որ դրանք տապալված ծառեր չեն, առողջ, բայց արդեն հատված ծառեր են»:

Բնապահպանը նշում է, որ Ջերմուկի անտառ-պուրակի տարածքը պաշտոնապես սկսել են նվազեցնել` հիմա 17 հա-ի փոխարեն նշվում է 12 հա:

«Ջերմուկն արգելավայրային գոտի է: Սանիտարական պահպանության 1-ին և 2-րդ կարգավիճակ ունի: Բայց հատումներն հասել են նաև միջազգային նշանակության առողջարան»,- ասում է Վարդանյանը` հավելելով, որ այսպես կարող ենք կորցնել նաև Ջերմուկի ջուրը:

Վարդանյանը նշում է, որ միտում է նկատում` ծառհատումների համար քրեական գործ հարուցվում է այն դեպքերում, երբ մեղավոը անտառապահն է. «գյուղացիներին մասայականորեն դատում են », սակայն երբ պետական այրերն են ներքաշված, իրավիճակը մեղմ է ներկայացվում և գործն ավարտվում է վարչական տույժով:

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply