Բրազիլիայի ջունգլիներում վայրի ցեղ են հայտնաբերել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 2, 2011 14:28
Բրազիլիայի ջունգլիներում` Պերուի սահմանից ոչ հեռու, հաջողվել է լուսանկարել ավելի վաղ ոչ հայտնի ցեղի: Լուսանկարներից երևում է, որ հնդկացիները ցածր կենսակերպ ունեն:Նրանց զամբյուղներից երևում է, որ սնվում են մանիոկներով և պապայաներով: Մանիոկները արևադարձային բույս են.կիրառվում են նրանց արմատապտուղները: Սրանց բաղադրության մեջ կան նյութեր, որոնք ռեակցիայի դեպքում` կարող են փոխակերպվել կապտաթթվի, ինչը մահացու թունավոր է: Այդ նյութերից ձերբազատվելու համար նրանք արմատապտուղները բաժանում են մանր մասերի, որոնք սալարկում են և հետո`աղում: Ստացված ալյուրից հաց են թխում: Իրենց բնակատեղիները` քողտիկները, հնդիկները ծածկում են դափնու ճյուղերով: Իսկ մետաղական գործիքներ նրանք ձեռք են բերել հարևան ցեղերից:
2008 թվականին աղմուկ հարուցվեց` Ամազոնի ջունգլիներում հայտնաբերված անհայտ ցեղախմբերի հայտնաբերման հետ կապված: Գիտնականները նրանց հետ առաջին հանդիպման մասին տեղեկացրել են մայիսի վերջին, իսկ ավելի ուշ պարզվել է, որ այդ հնդկացիներին նկարագրել են դեռևս 1910-ական թթ.:






Facebook
Tweet This
Email This Post
