Վերջին օրերին տեղացած առատ ձյան պատճառով Վերին Լարսի անցակետն առայժմ փակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 2, 2011 14:00
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Վերին Լարսի անցակետը մինչև վերջին երեք օրերը բաց է եղել, սակայն վերջին օրերին տեղացած առատ ձյան պատճառով անցակետն առայժմ փակ է:
Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը` հավելելով, որ անցակետը նաև բաց է եղել վրացական կողմի հետ նախարարության ակտիվ բանակցությունների արդյունքում:
Նշենք, որ սովորաբար անցակետը եղանակների վատ լինելու պատճառով նոյեմբերի 1-ից մինչև մայիսի 1-ը փակ է լինում:






Facebook
Tweet This
Email This Post
