Հարավային Օսիայի նախագահը ցրել է կառավարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2009 14:33
kokoyty

Էդուարդ Կոկոյտի

Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին պաշտոնանկ է արել հանրապետության վարչապետ Ասլանբեկ Բուլանցեվին. պաշտոնանկության պատճառը 46-ամյա Բուլանցեվի առողջական վիճակն է:
Կոյկոտիի այս հրամանագրի համաձայն` դադարեցվում են նաև կառավարության իրավասությունները, սակայն մինչև նոր կառավարության կազմի հաստատումը նախարարները կշարունակեն իրենց գործունեությունը:
Ասլանբեկը ղեկավարել է Հարավային Օսիայի կառավարությունը 2008-ի հոկտեմբերի 22-ից: Մինչ վարչապետ նշանակվելը նա աշխատում էր Հյուսիսային Օսիայի Հարկային ծառայությունում:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply