Յեմենի նախագահը հրաժարվել է նոր ժամկետից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2011 13:27

Յեմենի նախագահ Աբդալահ Սալեհը մտադիր չէ նոր ժամկետ իշխանության գլուխ մնալ և այն փոխանցել իր որդուն: Սալեհը այդ մասին հայտարարել է  հինգշաբթի ընդդիմության նշանակած « «ցասման օրի» նախօրեին: Այս կերպ նա կասեցրել է ընդդիմության գործողությունների զարգացումը:«Չկա նախագահության լիազորությունների երկարաձգում, չկա ժառանգական իրավահաջորդում, ճկա ժամացույցի սլաքների վերադասավորում»,- ասել է նա:

Յեմենի նախագահը հանդես է եկել այս հայտարարությամբ` մի քանի ժամ անց այն դեպքից հետո, երբ Եգիպտոսի նախագահը հրաժարվեց նոր ժամկետ իր թեկնածությունը առաջադրելուց և Թունիսի նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալիի փախուստից 3 շաբաթ անց:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply