Վեց մարդ ստացել է աուդիտորի վկայական

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 2, 2011 12:27

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: Հրավիրված 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 9-ը դիմորդ, որոնցից 5-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաև օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 1 դիմորդի:

ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ հանրապետությունում փետրվարի 2-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական  ունի թվով 174 աուդիտոր:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply