Թեկնածուները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 2, 2011 12:40

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կարող են մասնակցել փետրվարի 9-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում կայանալիք Վրաստանի  ընտրանիի հետ ընկերական հանդիպմանը: Ահա այն ֆուտբոլիստնբերի անունները, որոնց վստահում է Մինասյանը. դարպասապահներ` Գևորգ Կասպարով («Միկա»), Ստեփան Ղազարյան («Բանանց»), պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա»), Լեհաստան, Արարատ Առաքելյան («Բանանց»), Հրայր Մկոյան («Միկա»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Արթուր Յուզբաշյան («Փյունիկ»), Լևոն Հայրապետյան («Լեխիա»), Լեհաստան, Աղվան Մկրտչյան («Միկա»), կիսապաշտպաններ` Արթուր Եդիգարյան («Պասե», Իրան), Դավիթ Մանոյան («Փյունիկ», Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա), hարձակվողներ` Գևորգ Ղազարյան («Փյունիկ»), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»), Մարկոս Պիզելի («Փյունիկ»), Յուրա Մովսիսյան («Կրասնոդար», Ռուսաստան):

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply