Հրդեհ Ալավերդիում. այրվել է շենքի տանիքը և առաստաղը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 2, 2011 12:16
Երեկ` ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 11 շենքի 17-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.41-ին, մարվել` 15.55-ին: Այրվել են Հ. Մարգարյանի բնակարանի առաստաղը` 80 քմ. մակերեսով և շենքի տանիքը` 4 քմ. մակերեսով:
Նույն օրը, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Չարենցի փողոցի թիվ 48 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.20-ին, մարվել` 23.30-ին: Ռ. Ղևոնդյանին պատկանող անասնագոմում այրվել են 70-80 հակ անասնակեր, 8 խմ. աթար և փայտ:






Facebook
Tweet This
Email This Post
