Թալին-Լանջիկ ճանապարհին 20 մեքենա է մնացել խցանման մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2011 12:13

Երեկ ժամը 11.15-ին տեղեկություն է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի հատվածում ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթևեկելի մասից:

Ժամը 11.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա  հատվածում   ավտոմեքենաներ են խցանվել և անհրաժեշտ է օգնություն:

Ժամը 13.13-ին Թալինի «Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ճանապարհի երթևեկելի մաս է դուրս բերվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան: Տուժածներ չկան:

Ժամը 15.48-ին Թալին-Լանջիկ ավտոճանապարհից, Թալինի «ճանշին» ՓԲԸ-ի  աշխատակիցների կողմից  խցանումից դուրս են բերվել մոտ 20 ավտոմեքենա:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply