Մրցույթ ՉԺՀ ուսումնական հաստատություններում սովորելու համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 2, 2011 11:28

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2011-2012 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 6 լրիվ կրթաթոշակների իրականացման համար:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ինչպես նաև ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
• դիմում-հարցաթերթիկ,
• հարցաթերթիկ չինական կողմից ներկայացված,
• ինքնակենսագրություն /անգլերեն (CV)
• 2 երաշխավորագիր անգլերեն լեզվով,
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, իսկ ավարտական կուրսում սովորողներն առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված,
• անձնագրի պատճեն,
• բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
• 3×4 չափի 5 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը, կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Հետբուհական կրթության համար  դիմորդները պետք է  ներկայացնեն նաև`
• ռեֆերատ հայերեն լեզվով,
• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2010 N 1660-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Նախապատվությունը տրվում է չինարեն, անգլերեն և ռուսերեն լեզվի  իմացությամբ դիմորդներին, ըստ հաջորդականության:
Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2010 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան` ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:

Հետբուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություններ ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի»-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 01.03.2011թ. ներառյալ:

Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մարտի 10-ից մինչև 19-ը ընկած ժամանակահատվածում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք,VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64, 52-52-07):

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply