Բրիտանացի զբոսաշրջիկ է զոհվել Թուրքիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ | ankakh | մայիսի 29, 2009 20:04
Թուրքիայի տուրիստական Նեվշեհիր նահանգի Կապադովկիա շրջանում դժբախտ պատահար է տեղի ունեցել. 50 մետր բարձրությունից վայր է ընկել օդապարիկը, որում գտնվող բրիտանացի զբոսաշրջիկը զոհվել է: Օդապարիկը պատկանել է բրիտանական մասնավոր ընկերության: Թռիչքը նկարահանող բրիտանացի օպերատորը մյուս 9 ուղևորների հետ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Պատահարի պատճառը ճշտված չէ: Ընթանում է նախաքննություն:
Դիտվել է 1926 անգամ:





Facebook
Tweet This