Խորհրդակցել են հանրակացարանի կենցաղային պայմանները բարելավելու շուրջ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 2, 2011 10:36

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ երեկ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Արցախի պետական համալսարանի հանրակացարանի կենցաղային պայմանների բարելավման հիմնախնդրին:

Իրավիճակը բնութագրող զեկույցով հանդես է եկել բուհի ռեկտոր Ստեփան Դադայանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ ժամանակակից պայմաններին համապատասխան հանրակացարանի առկայությունը հանդիսանում է ուսման գործընթացի կարեւորագույն բաղադրամասերից մեկը:

Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` մայր բուհի հանրակացարանի պայմանների բարելավման նպատակով համակողմանի ծրագրեր մշակելու ուղղությամբ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվության վարչությունից հաղորդում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply