Հոսնի Մուբարաքը խոստանում է իշխանության խաղաղ փոխանցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2011 8:00

Եգիպտոսի նախագահ  Հոսնի Մուբարաքը   հայտարաեց ,որ սեպտեմբերին` հաջորդ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը վեցերորդ անգամ չի առաջադրի:Եվ  այս ամիսները  կոգտագործի իշխանությունը խաղաղ փոխանցելու համար: “Ես որոշել եմ չառաջադրվել եկող նախագահական ընտրություններին” ,- հայտարարեց նա հեռուստաեթերով  դիմելով ժողովրդին:

Նա նաև ասաց,որ իր պարտականությունները կկատարի մինչև ժամկետի վերջը ,որպեսզի ամիսները օգտագործի  իշխանությունը  խաղաղ փոխանցելու համար: . 82-ամյա Մուբարաքը հասկացրեց.-“Ես կմեռնեմ միայն եգիպտական հողում”

Նա ասեց ,որ վերջին օրերի իրադարձությունները ժողովրդին կանգնեցրել են երկընտրանքի առաջ` քաոս թե կայունություն: Մուբարաքը համոզմունք հայտնեց,որ այնուամենայնիվ Եգիպտոսը այս վիճակից դուրս կգա ավելի ուժեղ քան առաջ: Նա կոչ արեց ժողովրդին ընտրել կայունությունը,այլ ոչ թե անարխիան:

Նախագահի հայտարարությունը Կահիրեի կենտրոնում  հավաքված ընդվզող ժողովրդը ընդունեց  դժգոհությամբ,նրանք  պահանջում են Մուբարաքի անհապաղ հրաժարականը:

Երեքշաբթի  հիսուն իրավապաշտպան կազմակերպություն կոչ էին անում Մուբարաքին հեռանալ և խուսափել այրունահեղությունից: Իրավապաշտպանները կոչ էին անում ընդունել նոր սահմանադրություն,որի վրա աշխատել են ներկայացված քաղաքական բոլոր ուժերը  և հասարակական կազմակերպությունները: Նրանք նաև պահանջում են վեց ամսվա ընթացքում,դատական հսկողության ներքո անց կացնել ազատ ու թափանցիկ խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Այս ընթացքում ընդիմության ազդեցիկ ներկայացուցիչներից Մուհամեդ էլ-Բարադեյը հայտարարեց, որ նախագահ Մուբարաքը   մինչև  ուրբաթ պետք է հեռանա:

Իսկ  Եգիպտոսի ամենահին ընդդիմադիր կուսակցության`“Վաֆտ”-ի ներկայացուցիչները “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքով հայտարարեցին,որ եգիպտական ընդդիմությունը ձևավորել է միացյալ ազգային ճակատ:

Իսկ եգիպտական բանակը ականատեսների վկայությամբ սպասողական դիրք է գրավել:

Մասնավորապես  նրանք հայտարարեցին,,որ զինված ուժերը հասկանում են մարդկանց պահանջը և ուժ չեն կիրառի սեփական ժողովրդի դեմ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում է ,որ Հոսնի Մուբարաքը գլխավորում է եգիպտական պետությունը  1981 թվականից:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply