ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային:
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 1, 2011 22:33
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության հնարավորություններին, ինչպես նաեւ այս տարի Ուկրաինայում անցկացվելիք հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող հարցեր: Դեսպան Ի.Կուխտան նշել է, որ երկուստեք կան տնտեսության զարգացման մեծ հնարավորություններ եւ անհրաժեշտ է դրանք ակտիվացնել:
Ի.Կուխտան ներկայացրել է Երեւանի մետրոպոլիտենի համար ուկրաինական արտադրության շարժակազմի ձեռքբերման, ինչպես նաեւ նոր ավտոբուսների ներկրման հնարավորությունները:
Նախարար Մ.Վարդանյանն առաջարկել է քննարկել ավտոբուսների լիզինգով տրամադրելու հնարավոր տարբերակները:






Facebook
Tweet This
Email This Post
