Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | February 1, 2011 22:10
ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը արտահայտեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու հուշարձանների վերականգնման բնագավառում, մասնավորապես` հուշարձանների գլխավոր ճարտարապետների ինստիտուտի ստեղծման, հուշարձանների վերականգնման գիտանախագծային, գիտաարտադրական աշխատանքների իրականացման, վերականգնման ընթացքում գտնվող հուշարձանների վերականգնման որակի վերահսկողության մոնիթորինգի ուղղությամբ: Կողմերը կիրականացնեն նաև բնագավառի մասնագետների վերապատրաստմանն ու բնագավառի օրենսդրության կատարելագորմանն ուղղված ծրագրեր:






Facebook
Tweet This
Email This Post
