Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանի հանդիպումը Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 1, 2011 21:16

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայում, մասնավորապես` հյուպատոսական շրջանում, մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիների` սիրիական նախակրթական հաստատություններում ու վարժարաններում դասավանդելու թույլտվություն ստանալու, ինչպես նաեւ Հայաստանի ու Սիրիայի միջեւ կրթական դիպլոմների ճանաչման հարցերը:

Աշոտ Մանուկյանը նահանգապետին հայտնեց, որ հյուպատոսական շրջանում ապրում է շուրջ 500 ՀՀ քաղաքացի, հիմնականում` կանայք, որոնց մի մասը, ունենալով բարձրագույն կրթություն, չի կարողանում աշխատել ուսումնական հաստատություններում, քանի որ առկա են բազմաթիվ խոչընդոտներ:

Ալի Ահմադ Մանսուրան խոստացավ զբաղվել այդ հարցերով: Բացի այդ, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հյուպատոսության կողմից ներկայացվող թեկնածուներին աշխատանքի տեղավորման հարցերով կաջակցի անձամբ նահանգապետը:

Նահանգապետը խոստացավ նաեւ Հայաստանի բուհերի դիպլոմների ճանաչման վերաբերյալ հարցը քննարկել Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ղիյաս Բարաքաթի հետ, նախքան նախարարի` առաջիկայում Հայաստան նախատեսվող այցելությունը:

Հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը նահանգապետին փոխանցեց Արարատի մարզպետի` Հայաստան այցելելու հրավերը, որն ընդունվեց գոհունակությամբ:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply