Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին և Հարավային Օսիային` չսաստկացնել լարվածությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2009 14:13

b_2594131Եվրամիությունը երկուշաբթի կոչ է արել Վրաստանին և Հարավային Օսիային` չսաստկացնել լարվածությունը տարածաշրջանում և ապահովել Եվրամիության դիտորդների «անսահմանափակ տեղաշարժը» սահմանի երկու կողմում. այդ մասին հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը:

«Եվրամիությունը մտահոգություն է հայտնում Հարավային Օսիայի վարչական սահմանի երկու կողմում փոխհրաձգության և այլ միջադեպերի համար մեղադրանքների կապակցությամբ»,-ասված է Եվրամիությունը նախագահող Շվեդիայի հայտարարության մեջ:

«Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին` ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են սաստկացնել լարվածությունը այս հատկապես դժվարին ժամանակաշրջանում»,-ընդգծվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության անդամ 27 պետությունների անունից:

Ինչպես հաղորդել է «ИТАР-ТАСС» գործակալությանը Հարավային Օսիայի ՊՆ նախարար Յուրի Տանաևը, երկուշաբթի մոսկովյան ժամանակով 22.05-ին վրացական Պլավի գյուղի շրջակայքից օսեթական Օտրեվ գյուղի ուղղությամբ ականանետի երեք կրակոց է տեղի ունեցել:

Օրեր առաջ ևս Տանաևն ասել էր, որ 9.25-ի կողմերը վրացական Դիցի գյուղի մոտակայքից նռնականետից երկու անգամ կրակ են բացել Հարավային Օսիայի պաշտպանական դիտակետի վրա: Հուլիսի 30-ին էլ վրացական Նիկոզի գյուղի մոտակայքից կրակ էր բացվել Ցխնիվալիի ուղղությամբ:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply