Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդը արձակել է կառավարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2011 19:09

Հորդանանի թագավոր  Աբդալա  2-րդը  արձակել է կառավարությունը  և հանձնարարել  երկրի նախկին  Անվտանգության   ծառայության  պետին ` Մառուֆու  ալ- Բահիրին  ձևավորել  նոր կառավարություն: Այդ հրամանը  միապետը  այսօր է  ստորագրել:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը  հղում կատարելով տեղական ԶԼՄ-ները ,այդ հրամանով  Աբդալա 2-րդը  հանձնարարել է  կառավարության ղեկավարին “երկրում կատարել իրական բարեփոխումներ”:

Նախկին կառավարության  հրաժարականը ` Սամիր առ-Ռիֆայի գլխավորությամբ, հաջորդեց  ժողովրդական ընդվզմանը  գների բարձրացման , գործազրկության և կոռուպցիայի դեմ:

Ցույցերը  անց էին կացվում  վերջին օրերին  Հորդանանի  Հաշմիտական  թագավորությունում:  Հորդանանի  ցույցերը սկսվեցին Թունիսի և Եգիպտոսի նմանատիպ   դեպքերից հետո:Հորդանանում նույնպես պահանջում էին  կառավարության հրաժարականը:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply