Իրանը տոնում է Իսլամական հեղափոխության տարեդարձը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 1, 2011 16:44
Իրանը տոնում է Իսլամական հեղափոխության տարեդարձը Իրանում նշվում է 1979 թվականից իսլամական հեղափոխության հիմնադիր Մուսավի Հոմեյնի դամբարանի մոտ:Տարեդարձին մասնակցել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին: Տասնյակ հազարավոր մարդիկ դամբարան ծաղիկներ են դրել և հարգել են «Իրանի ազգի հորը»: Տասնյակ հազարավոր մարդիկ վանկարկել են կարգախոսներ, որոնք հնչել են Իրանում 32 տարի առաջ հեղափոխական իրադարձությունների ժամանակ: Բարձրախոսների միջոցով հնչել է վայրէջք կատարող ինքնաթիռի ձայնը, ինչը խորհրդանշում է բազմամյա աքսորից վերադարձող իմամ Հոմեյնիի վերադարձը հայրենիք: 1964 թվականին շահը Հոմեյնին աքսորեց. պատճառը իմամի հակաամերիկյան խոսքն էր: Հոմեյնին սկզբում մեկնեց Իզմիր, այդուհետ` Էն նաջաֆ, իսկ հեղափոխական տարիներից մի քանի տարի առաջ` Փարիզի Նոֆլ լե Շաթո արվարձանում էր ապրում: 1979 թվականի փետրվարի 1-ին Հոմեյնին վերադարձավ հայրենիք: Թեհրանի Մեհրաբադ օդակայանում նրան դիմավորել են բազմաթիվ կողմնակիցները: 10 օր անց Իրանում հայտարարվեց իսլամական հեղափոխության մասին:






Facebook
Tweet This
Email This Post
