Ժամը 13:30-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փողոցների և մայթերի մաքրման աշխատանքները:
Օրվա լուր | ankakh | February 1, 2011 16:06
Աշխատանքներում ներգրավված է 46 ձյուն մաքրող, 23 աղցան և 19 մայթ մաքրող հատուկ տեխնիկա: Ձյան մաքրման աշխատանքներում մոբիլիզացված են բոլոր վարչական շրջանների ուժերը:
Քաղաքապետարանի ձեռնարկած միջոցառումներին ակտիվորեն աջակցում է Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանությունը` խցանումները վերացնելու, հնարավոր վթարները կանխելու ուղղությամբ:







Facebook
Tweet This
Email This Post
