Օրենբուրգում բացվել է Հայկական ազգային տունը, առաջիկայում էլ կսկսվի հայկական եկեղեցու շինարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 4, 2009 13:01

Սերժ ՍարգսյանՀՀ և ՌԴ միջև ուղիղ փոխգործակցության հեռանկարները և ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը վերաբերող հարցերն են քննարկել նախագահ Սերժ Սարգսյանը և Օրենբուրգի նահանգապետ Ալեքսեյ Չեռնիշևը հանդիպաման ժամանակ:

Սարգսյանն ու Չեռնիշևը կարևորել են հետագայում գործարար շփումների ակտիվացումը և տնտեսական փոխշահավետ համագործակցության ներուժի մեծացումը:

Սարգսյանը Օրենբուրգի նահանգապետին և մարզի գործարարներին հրավիրել է Հայաստան:

Նախագահ Սարգսյանն Ալեքսեյ Չեռնիշևի հրավերով օգոստոսի 2-ին աշխատանքային այցով Օրենբուրգում էր` մասնակցելու Հայկական ազգային տան բացման հանդիսավոր արարողությանը Օրենբուրգի հայկական համայնքն ունի շուրջ 15 հազարանդամ:

Օրենբուրգի նահանգապետը Սարգսյանին տեղեկացրել է, որ շուտով ավարտին կհասցվի հողհատկացում կատարելու գործընթացը Օրենբուրգում հայկական եկեղեցի կառուցելու համար:

Սերժ ՍարգսյանՍարգսյանը հանդիպել է նաև Օրենբուրգի և հարակից այլ մարզերի հայկական համայնքների ու Ռուսաստանում ապրող հայերին համախմբող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Սփյուռքի լավ հայն այն հայն է, ով իր կեցության երկրի օրինապահ քաղաքացին է, այդ երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային ու սոցիալական կյանքի ակտիվ մասնակիցը»,- ասել է Սարգսյանը ռուսահայերին` հիշեցնելով նրանց, որ ռուսները հայերի մասին պատկերացում են կազմում նրանց` Ռուսաստանում ապրող հայերի միջոցով:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply