Հանդբոլի Ֆրանսիայի տղամարդկանց հավաքականը` աշխարհի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 1, 2011 17:36

Շվեդիայում անցկացված հանդբոլիստների աշխարհի առաջնությունում ուժեղագույն ճանաչվեց Ֆրանսիայի հավաքականը: Եզրափակչում այն լրացուցիչ խաղաժամանակում հաղթեց Դանիայի ներկայացուցիչներին: Ի դեպ,  ֆրանսիացիները կարող էին հանդիպումն իրենց օգտին գրանցել նաև խաղի հիմնական ժամանակում: Բայց դանիացիները, պարտվելով 30:31 հաշվով, ճարահատյալ քայլի դիմեցին: Նրանք իրենց դարպասապահին փոխարինեցին խաղահրապարակում հանդես եկող հանդբոլիստով և կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Սակայն Ֆրանսիայի հավաքականը, որը 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում չեմպիոն դառնալուց հետո նկատելիորեն թարմացրել էր իր կազմը նոր խաղացողներով, կարողացավ կորզել հաղթանակը 37:35 (15:12, 16:19, 6:4) հաշվով: Ընդ որում, Ֆրանսիայի հավաքականի համար սա 4-րդ խոշոր հաջողությունն է վերջին տարիների խոշորամասշտաբ ստուգատեսներում: Ֆրանսիացիները 2009-ին և 2010-ին դարձել էին աշխարհի  ու Եվրոպայի չեմպիոն: Իսկ այժմ նրանք նոր բարձունք նվաճեցին: Ուրախալի է, որ Ֆրանսիայում հանդբոլը բարձր մակարդակ ունի, քանի որ ֆրանսիական ակումնմերում հանդես են գալիս հայ խաղացողներ, որոնք սիրով համալրում եմն մեր երկրի տարբեր տարիքային խմբերի հավաքականները: 3-րդ տեղի համար պայքարում իսպանացիներն առավելության հասան առաջնոթյան կազմակերպիչ երկրի` Շվեդիայի հավաքականի նկատմամբ`24:23 (11:11):

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply