Մեղքը քավելու հնարավորություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 1, 2011 15:18

Հայաստանի լավագույն ձյուդոյիստները՝ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 66 կգ քաշայիններ Արմեն Նազարյանը և Համբարձում Տոնոյանը, կմասնակցեն փետրվարի 12-13-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք ձյուդոյի աշխարհի գավաթի հերթական փուլային մրցաշարին: Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերված աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլին թեև Հայաստանից  11 մասնակից կար, սակայն նրանցից միայն մեկն էր արժանացել պարգևի: Հովհաննես Դավթյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Ինչ խոսք , կատարվածը բավարար չէ, քանի որ մեծ ծախսեր են արվել, ներկայացուցչական պատվիրակություն էր գործուղվել Վրաստանի մայրաքաղաք: Բացի այդ, Հայաստանի հավաքականը  բարձր աշխատավարձով մարզում է հրավիրված ռումինացի մասնագետ: Ինչևէ, մեր երկրի ներկայացուցիչները նոր հնարավորություն են ստացել իրենց դրսևորելու և մեղքը քավելու համար:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply