Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը կոչ է արել Մուբարաքին պաշտոնաթող լինել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2011 12:10

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան, ով նախկինում հայտնի էր որպես Եգիպտոսի նախագահի  մերձավոր մարդ, հրաժարվել է աջակցել նախկին ընկերոջը: Հունվարի 31-ին  Մուսան կոչ է արել Մուբարաքին վայր դնել նախագահական լիազորությունները: «Հարկ է անցումն իրականացնել հանգիստ և աստիճանաբար: Քաղաքական գործիչները և պետական կառույցի աշխատակիցները պետք է օգնեն այդ գործընթացին»,- հայտարարել է նա: Միաժամանակ` նա նշել է, որ չի պատրաստվում մնալ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար. կլքի պաշտոնը, երբ լիազորությունների ժամկետը  լրանա` այսինքն` 2 ամիս անց: Դեռևս հայտնի չէ` վերջին իրադարձությունների համապատկերում կշարունակի° Մուսան իր քաղաքական գործունեությունը Եգիպտոսում: Հիշեցնենք, որ նախօրեին Sky News հեռուստաալիքը տեղեկացրել է այն մասին, որ Հոսնի Մուբարաքը կարգադրել է վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու  և ընդդիմադիր ուժերի հետ երկխոսություն սկսելու մասին: Նա առաջարկում է մի քանի գավառների ղեկավարների վերընտրություններ, որտեղ, բողոքողների հայտարարությամբ`քվեարկությունը կասկածի տակ է առնվել:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply