Ավտովթար սառցապատ ճանապարհին. մեքենան սահել և ընկել է շենքի տանիքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 1, 2011 12:09
Ոստիկանության Դիլիջանի բաժնում երեկ հաղորդում է ստացվել, որ 32-ամյա Նվեր Ա.-ի վարած «Մազդա» մակնիշի ավտոմեքենան ժամը 10.00-ին Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, սառցապատ ճանապարհին, սահելով գլորվել և ընկել է ճանապարհի ստորին մասում գտնվող տան տանիքին: Պատահարի հետևանքով 37-ամյա ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 1051 անգամ:





Facebook
Tweet This