Ճապոնական հրաբուխը ժայթքեց շիկացած մոխիր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 1, 2011 11:49
Ստորգետնյա ցնցումները շարժում են կտրուկ ակտիվացած Սիմոե հրաբխի շրջակայքը ,ճապոնական Կյուսյու կղզու հարավում: Այն ժայթքեց այսօր 2կմ երկարությամբ շիկացած մոխրի սյան տեսքով:
Անընդհատ շարունակվող երկրաշարժի հետևանքով մոտակա բնակավայրերում տներում առաջանում են ճեղքեր, թռչում են ապակիները , բնակիչներին խորհուրդ են տալիս շատ զգուշ լինել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախորդ օրը 1,1հազար մարդ ստիպված տարհանվեցին լավայի ժայթքման վտանգի պատճառով: Կտարհանվեն նախ և առաջ Տակախարու քաղաքի բնակիչները,որոնք գտնվում են անմիջապես հրաբխի մոտ: Անցյալ շաբաթ այդ լեռը ,որի բարձրությունը 1420մետր է ռմբակոծում էր քարերով Միյաձակի և Կագոսիմա մարզերի շրջակայքը:
Վնասը գյուղատնտեսական տարածքներին `7000հեկտար է: Մոխիրը թափվել է 12 բնակավայրերի վրա: Նախկինում Սամոեն համարվում էր հանգած հրաբուխ,նա վերջին անգամ ժայթքել է 189 տարի առաջ:






Facebook
Tweet This
Email This Post
