Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2011 11:39

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով  Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել  այն կազմակերպությունները, որոնք ունեն`

1.համապատասխան ուսումնական տարածք,

2.որակյալ մասնագետներ` վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ),

3.մշակված 90-110 ժամյա վերապատրաստման սեփական ծրագիր (տևողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները,

4.վերապատրաստման ծրագրին և ՀՀ ԿԳ նախարարի` 26.08.2010, N 1344-Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան,

5.վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ:

Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ   փաստաթղթերը.

•պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,

•սույն հայտարարության 3-րդ և 4-րդ կետերում նշված ծրագիրն ու թեմատիկ պլանը,

•տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը,

•հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,

•վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները,

•տեղեկանք ֆինանսական կարողությունների և վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին,

•2009 թվականի ֆինանսական հաշվետվությունները հաստատված ՀՀ հարկային տեսչության կողմից:
6.Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները  կարող են  մինչև  ս/թ մարտի 3-ը, ժամը 18.00-ը դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով edu.am և ktak.am կայքերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող  ձևաթղթերը:

7.Ընտրությանը մասնակցելու հայտը ԿԳ նախարարություն է ներկայացվում ընտրության անցկացման օրվանից առնվազն 2 օր առաջ:
Հասցեն` Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն-3, 6-րդ հարկ:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply