Համավճարի համակարգ է ներդրվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2011 11:25

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի թիվ 318-Ն որոշումը և 2010թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության թիվ 1762-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 04.03.2004թ. թիվ 318-Ն որոշման փոփոխությունները` փետրվարի 1-ից առողջապահության համակարգում ներդրվել են բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային մեխանիզմները:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսի 1-ից փորձարարական ծրագրով հանրապետությունում ներդրվել է բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային մեխանիզմը Երևանի երեք բուժհաստատությունում:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ ծրագրի արդյունքները դրական գնահատվելուց հետո որոշվել է համավճարային մեխանիզմները կիրառել հանրապետության բոլոր բուժհաստատություններում, անհետաձգելի և գինեկոլոգիական բժշկական օգնության ծրագրերում:

Դիտվել է 1434 անգամ:
Print Friendly

Leave a Reply