Ջրհեղեղ Բրազիլիայում`զոհերի թիվը համարյա 900մարդ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 1, 2011 11:12
Ջրհեղեղներից և սողանքներից զոհերի քանակը աճել է մինչև 860 մարդ: Երեք շաբաթ առաջ բրազիլական Ռիո -դե-Ժանեյրորոյի նահանգի շատ բնակավայրեր պրակտիկորեն վերացան երկրի երեսից սողանքների պատճառով: Ինչպես երկուշաբթի հաղորդել է այդ նահանգի քաղաքացիական ոստիկանությունը Նովա- Ֆրիբուրգում 416 մարդ է մահացել: Հարևան Թերեզապոլիսում հայտնաբերել են 346 զոհվածների: Հաղորդվում է նաև Պետրոպոլիս քաղաքի 71 բնակիչների մահվան մասին:
Նահանգի ներքին գործերի նախարարության տվյալներով այսօր ողբերգության հետևանքով անհետ կորածների թիվը 429 բրազիլացի է,հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ինչպես պնդում են մասնագետները ,տարերքից երեք շաբաթ հետո քիչ հավանական է այդ մարկանց կենդանի գտնել:






Facebook
Tweet This
Email This Post
