Վարչապետի խորհրդականը մանկապի՞ղծ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 1, 2011 10:59
«Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ՀՀ վարչապետի խորհրդական, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծությամբ զբաղվելու մասին լուրերը վերջին տարիներին Ախթալայում, Ալավերդիում և Երևանում չեն դադարում: Այդ մասին գրում է Հետք շաբաթաթերթը:
«Հետքի» հոդվածին իր բլոգում անդրադարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար,- գրել է վարչապետը,- Կարող եմ միայն խոստանալ. հետևելու եմ, որ այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի և թափանցիկ: Վստահ եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:






Facebook
Tweet This
Email This Post
