Մոլորակի ամենածեր կինը մահացավ 115 տարեկան հասակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2011 8:53

Ամերիկյան  Տեխաս նահանգում երկուշաբթի  115 տարեկանում  մահացավ  մոլորակի ամենածեր կինը  Յունիս Սանբորնը,այդ մասին  հաղորդեց  մահացածի  որդեգրած  տղայի կինը` Ռինա Ֆրենչը:

“Մոլորակի  ամենածեր կնոջ  կոչումը” փոխանցվեց  Սանբորնին  նոյեմբերի  4 –ին,իր տարեդարձի` 115 ամյակի  օրը,  երբ մահացավ  ֆրանսուհի Էուժին Բլանշիրը,որը  մի ամիս և քանի օր  մեծ էր ամերիկուհուց:

Հիմա  “Մոլորակի  ամենածեր կինը”  դարձավ  Ջորջիա  նահանգից ամերիկուհի Բեսսի Կուպերը: Նա ծնվել է  1896 թ. օգոստոսի 26 –ին  Թեննեսիիում  և հիմա  114 տարեկան է: Նա ունի չորս երեխա , 11 թոռ, 15 ծոռ  և   1 ծոռի երեխա ,հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply