Կահիրե են շարժվում հազարավոր եգիպտացիներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2011 20:51

Գավառներից  եգիպտացիների շարասյուներ են շարժվում  դեպի Կահիրե `մասնակցելու “միլիոնների շքերթին”,որը տեղի  կունենա  երեքշաբթի: Իշխանությունները փակել են երկաթուղային կապը , բայց  չկարողացան կանգնեցնել մարդկային հոսքը: Տեղական հեռուստաալիքը ցույց է տալիս թե ինչպես են տարբեր կողմերից դեպի Կահիրե շարժվում ցուցարարների  ավտոբուսները:

Մայրաքաղաքի Տահրիր հրապարակի մոտերքում ոստիկանները խուզարկում են ցուցարարներին և ստուգում նրանց փաստաթղթերը: Բայց կարգ պաշտպանողները չեն դիմադրում  ամբոխի շարժմանը: Իսկ  հրապարակում տասնյակ հազարավոր եգիպտացիներ գոռում են “Մուբարաք ,պատրաստվիր,օդանավը քեզ է սպասում”:

Ընդդիմությունը նախատեսում է ,որ երեքշաբթի  Եգիպտոսի մայրաքաղաքում միլիոնից ավել մարդ կմասնակցի ընդվզման միջացառմանը:

Այս ընթացքում Եգիպտոսի նախագահին երդում տվեց  նոր կառավարության ղեկավար Ահմեդ Շաֆիկը: Հակառակ  սպասումներին , նախարարների մեծ մասը  պահպանեցին իրենց  աթոռները : Առանցքային  պաշտոններում փոխվեցին  միայն  ՆԳՆ-ի և ֆինանսների նախարարները:

Նոր կաբինետում չկան ձեռներեցներ,բոլոր նախարարները հին կառուցվածքից են և իշխող կուսակցության  շարքերից են, հաղորդում  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1604 անգամ:
Print Friendly

Leave a Reply