Տեղի է ունեցել Կալիֆորնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հավաքը

Պաշտոնական, Օրվա լուր | | January 31, 2011 20:09

Հունվարի 27-ին Հոլիվուդի Տաղլյան մշակութային կենտրոնում կայացավ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հերթական հավաքը, որի հյուրընկալությունն արդեն երկրորդ անգամ ստանձնում է Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը:

Պարբերական հավաքին մասնակցեցին մոտ վեց տասնյակ երկրի դիվանագետ եւ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչներ:

Ավանդույթի համաձայն, ամենամյա հավաքի ընթացքում, օտարերկրյա հյուպատոսները ողջունեցին Լոս Անջելեսի դիվանագիտական կորպուսին նոր միացած անդամներին:

Հանդիպման գլխավոր բանախոսն էր քաղաքագետ Դարիուս Ուդրիսը, ով “Education for Democratic Citizenship” կառույցի ղեկավարն է:

Հայկական մշակութային կոնտրոնում հյուրընկալելով Լոս Անջելեսի դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներին` ԼԱ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ անկաշկանդ, ջերմ եւ անմիջական մթնոլորտում սկսած տարին բարեբեր կլինի թե առանձին երկրների ներկայացուցչությունների, թե միմյանց հետ շփման ու համարձակ ծրագրեր իրականացնելու համար:

Հավաքին ներկա էր նաեւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հայազգի անդամ Փոլ Գրիգորյանը:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply