Լոս Անջելեսում նշվել է Հայկական բանակի տոնը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 31, 2011 20:06

Հունվարի 28-ին Հայկական բանակի տոնի առիթով Լոս Անջելեսում կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո եւ համայնքային կառույցների, այդ թվում` երիտասարդական կազմակերպությունների համատեղ ջանքով:

Հանդիսավոր ընդունելությանը ներկա էին համայնքային կառույցների ղեկավարներ, գործիչներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Արցախի ազատամարտի վետերաններ: Տոնակատարությանը մասնակցելու նպատակով Լոս Անջելես էր ժամանել Վաշինգտոնում ՀՀ ՊՆ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանը:

Ընդունելությանը մասնակցեց նաեւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply