Փորձագետ.իսլամիստները`հնարավոր և ոչ ցանկալի այլընտրանք են Մուբարաքին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 31, 2011 18:34

Որքան կտևեն  և ինչով կվերջանան Եգիպտոսի անկարգությունները : Իր կարծիքը “Ռոսիա 24”-ին  հայտնել է  ՌԳԱ-ի արևելագիտության ինստիտուտի  Արաբական կենտրոնի  գլխավոր գիտաշխատող  Բագրատ Սեյրանյանը:

“Այժմ Եգիպտոսում  իրավիճակը ծայրահեղ լարված է,- ասում է Սեյրանյանը:- Շարժումը տարերային է ,այդ պատճառով գնահատելը  դժվար է:

Բայց ինձ թվում է,որ 8-10 օրից արդեն պարզ կլինի ,թե ինչ ուղղությամբ դեպքերը կընթանան :”

Փորձագետի կարծիքով կա երկու տարբերակ .Առաջին`Մուբարաքը կմնա իշխանության: երկրորդ`նրան կգցեն և իրավիճակը դժվար կլինի վերահսկել:

“Երկրորդ տարբերակը այնքան էլ ցանկալի չէ,  քանի որ պարզ չէ թե որ  ուժերը կգան իշխանության,-ասում է քաղաքագետը:-Այնտեղ միակ լուրջ ուժը “Մահմեդական եղբայրներն ” են,  որը աջ ծայրահեղ կազմակերպություն է,իսլամիստներ են”

Ինչ վերաբերում է Էլ-Բարադեին  ,  նա վերջին 8-10 տարին Եգիպտոսում չի ապրել, նշում է փորձագետը: Այդ պատճառով նա  եգիպտական էլիտայում խորը արմատներ չունի: ” Նա հարգված մարդ է , Եգիպտոսում  քչերից է մեկն է Նոբելյան մրցանակակիր: Բայց ինձ թվում է  նա այն քաղաքական դեմքը չէ ,  որ կարող է առաջնորդել Եգիպտոսի շարժումը,”- նշում է Սեյրանյանը:

“Եթե  Բարադեին հաջողվի  գալ իշխանության ,  դա իհարկե կլին արևմտամետ  ռեժիմ,- համոզված է փորձագետը:  Բայց բանը նրանում է, որ նա չունի պետական աշխատանքի լուրջ փորձ:  Նա  տեխնոկրատ է, լավ մասնագետ, ոչ վատ գիտնական , բայց քաղաքական գործիչ չէ  և դժվար թե  այդ ասպարեզում իրեն  շատ լավ դրսևորի:”

“Եթե Եգիպտոսում ազատ ընտրություններ լինեն , ապա  ձայների մեծամասնությունը կվերցնի “Մահմեդական եղբայրները”:  Այդ տարբերակը ցանկալի չէ:  Խնդիրը նրանում է  `թույլ չտալ մահմեդականներին գալ իշխանության:  Այդ խնդիրը կար և Նասերի,և Սադատի օրոք:Ես կարծում եմ , որ հիմա այդ խնդրի առաջ է կանգնած Եգիպտոսը:  Դա է գլխավորը”,-ամփոփեց Սեյրանյանը:

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply