Այսօր Օբամայի ծննդյան տարեդարձն է. նա չի կարող 335 դոլարից ավել արժեք ունեցող նվեր ընդունել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2009 11:57

obamaԱյսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշում է իր ծննդյան 48-րդ տարեդարձը:

Օբաման իր ծննդյան օրը կաշխատի սովորական գրաֆիկով, հայտնի չէ նաև, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվելու:

Շատերին է հետաքրքրում, թե ինչ կարելի է նվիրել ԱՄՆ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ: ԱՄՆ-ում անգամ ինտերնետային հարցումներ են կազմակերպել տարբեր պաշտոնյաների շրջանում` ցանկալի նվերը բացահայտելու համար: Ըստ ԱՄՆ օրենսդրության` նախագահը չի կարող 335 դոլարից ավել արժեք ունեցող նվեր ընդունել:

«Ի՞նչ կարելի է նվիրել մի մարդուն, ով կառավարում է ողջ աշխարհը, ապրում է պալատում, օգտվում է հատուկ պատվերով ստեղծված «Բոինգ 747»-ից, ում համար հատուկ խոհարարներ են ճաշ պատրաստում և ով արդեն շուն ունի»,- հարցնում է Վաշինգտոնի «politico.com» կայքի աշխատակից Էմի Պարնսը:

ԱՄՆ-ի նախագահին նվեր ընտրեղները, ինչպես հաղորդում է «BBC»-ն, պետք է հաշվի առնեն փաստը, որ, ըստ օրենքի, ԱՄՆ-ի նախագահը չի կարող 335 դոլարից ավել արժեք ունեցող նվեր ընդունել:

ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեի նախագահ Ֆիլիպպոնն ասել է, որ Օբամայի համար լավագույն նվեր կլինի նրա հայրենի Չիկագո քաղաքում 2016-ի օլիմպիական խաղերի անցկացումը:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply