Եգիպտոսում ձևավորվել է նոր կառավարություն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 31, 2011 18:00
Եգիպտոսում նշանակվել են նոր նախարարներ ,այդ մասին հաղորդում է բրիտանական Ռեյտեր գործակալությունը:
Եղած տեղեկություններով նոր կաբինետի կազմում չէ նախկին ներքին գործերի նախարար գեներալ Հաբիբ ալ-Ադլին,որին ընդիմությունը մեղադրում է ընդվզման ցույցերը դաժանաբար ճնշելու մեջ:
Ներքին գործերի նոր նախարար է նշանակվել գեներալ Մահմուդ Ուագդին,որը զբաղեցնում էր Կահիրեի քրեական հետախուզության վարչությունը:Ավելի վաղ նա զբաղեցնում էր Եգիպտոսի բանտային սիստեմի ղեկավարի պաշտոնը:
Այս գիշեր միանգամից մի քանի երկիր սկսեցին տարհանել իրենց քաղաքացիներին,դրանք են ԱՄՆ, Ճապոնիան, Թուրքիան, Հունաստանը, Թայլանդը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա տարհանման որոշում չի կայացրել, բայց Կահիրեում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են,որ “իրենք պատրաստ են”:






Facebook
Tweet This
Email This Post
