Կահիրեում ձերբակալվել են “Ալ-Ջազիրայի”լրագրողներ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 31, 2011 17:35
Այսօր Կահիրեում ձերբակալվել են “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքի վեց լրագրող: Նրանցից առգրավվել են նկարահանող սարքերը:
Ձերբակալվածները ամենայն հավանականությամբ հեռուստաալիքի այն աշխատակիցներն են,որոնք հակառակ հեռուստաալիքի հեռարձակման Եգիպտոսի իշխանությունների արգելքի, շարունակում են աշխատել: Թղթակիցները վերջին նորությունները իրենց խմբագրությանը հաղորդում են հեռախոսով:Անվտանգությունից ելնելով նրանց անունները չեն հրապարակվում:
Այսպիսով Կահիրեում և մյուս քաղաքներում սպասվում է հերթական` յոթերորդ,ըստ ընդիմության ներկայացուցիչների միլիոնանոց հանրահավաքը,որի հիմնական պահանջը նախագահ Մուբարաքի շուտափույթ հրաժարականն է:






Facebook
Tweet This
Email This Post
