Եգիպտոսում ձերբակալվել են ՀԱՄԱՍ-ի զինված գրոհայիններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2011 15:47

Եգիպտոսի անվտանգության ծառայությունները տեղեկացրել են զինված 2 պաղեստինցիների ձերբակալության մասին, ովքեր ՀԱՄԱՍ խմբավորման անդամներ են և  Եգիպտոս են ներթափանցել Գազայի Հատվածից:

Associated Press-ի տեղեկատվությամբ` գրոհայինները Սինայի թերակղզի են ներթափանցել Եգիպտոսի և Գազայի սահմանային թունելից: Պաղեստինցիները ձերբակալվել են երկուշաբթի` հունվարի 31-ին, Եգիպտոսի Էլ Արիշ քաղաքում: Նրանց հետ կալանավորվել են նաև 3 մաքսանենգներ: Պաղեստինցիները  շրջել են առևանգած մեքենայով: Խուզարկման ժամանակ նրանց մոտ հրազեն , ձեռքի նռնակներ, ինչպես նաև եգիպտական 50 հազար ֆունթ  են հայտնաբերել:

Տեղեկացնենք, որ Եգիպտոսը կիրակի ամբողջությամբ փակել է Գազայի Հատվածի հետ ունեցած սահմանը:

Դիտվել է 1574 անգամ:
Print Friendly

Leave a Reply